Բաժիններ՝

Պուտինը Պորոշենկոյին կոչ է արել անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել ցուցաբերել բարի կամք ու պետական խոհեմություն` անհապաղ դադարեցնելու համար երկրի արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունը:

Երեկ Դովիլում լրագրողը Պուտինին հարցրել է, թե ինչ է անհրաժեշտ` Ուկրաինայի արևելքում հրադադարի հասնելու համար: Ի պատասխան` Պուտինը հայտարարել է. «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ուկրաինական ղեկավարության բարի կամքը կամ էլ եթե ցանկանում եք` պետական խոհեմությունը:

Այն պետք է ցուցաբերել: Պետք է անհապաղ կանգնեցնել այդ գործողությունը, պետք է անհապաղ հայտարարել հրադադարի մասին: Միայն այդպես կարելի կլինի պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի համար: Այլ կերպ անհնար է:

Եթե «Աջ սեկտորը» մասնակցում է ռազմական գործողությունների, իսկ դա ոչ պաշտոնական զինված միավորում է, առանց հետաքննության ու դատի կրակում է նրանց վրա, ովքեր հրաժարվել են կրակել ժողովրդի վրա, կամ էլ հոսպիտալ է գրավում ու կրակում վիրավորների վրա,  մի՞թե դա կարելի է համար նորմալ պայման` բանակցային գործընթացի համար: Ոչ: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում իրականացվող պատժիչ գործողությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս