Ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանը ստորագրել Հովիկ Աբրահամյանի փեսայի ազատման դիմումը. «Հրապարակ»
«Շենգավիթի ոստիկանապետ, Հովիկ Աբրահամյանի փեսա Վահան Մամիկոնյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել՝ «այլ աշխատանքի անցնելու» կապակցությամբ»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով:
«Դիմումն օրեր շարունակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը մակագրելիս չի եղել, մակագրվել է երեկ:
«Մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ պետք չեն»,- 3 րոպեանոց զրույցի ընթացքում առնվազն 5 անգամ սա կրկնեց Շենգավիթի արդեն նախկին ոստիկանապետը։ Նա տեղեկացրեց, որ այս որոշումը շուտ էր ընդունել, բայց դիմել է ընդամենը 10 օր առաջ.
«Ես 10 օր առաջ եմ ներկայացրել իմ դիմումը։ Չեմ կարող ձեզ պատասխանել, թե ինչու են ուշացրել մակագրությունը։ Դե, երևի նախարարն այս ընթացքում զբաղված է եղել»։ Իսկ ի՞նչ աշխատանքի է տեղափոխվում։ «Ես այլ աշխատանքի եմ տեղափոխվելու, բայց կոնկրետ որտեղ՝ տեղյակ չեմ։ Այս պահին որոշում չկա։ Եթե լիներ՝ ձեզ կասեի»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։



