Աբխազիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել հանրապետության գլխավոր դատախազին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանն այսօր պաշտոնանկ է արել հանրապետության գլխավոր դատախազ Սաֆարբեյ Միկանբային: Աբխազիայի խորհրդարանն այդ քայլն իրականացրել է հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն:
Գաղտնի քվեարկության ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնանկության օգտին քվեարկել է նիստին ներկա 25 պատգամավորից 21-ը: Միկանբան ինքը ներկա չի գտնվել խորհրդարանի նիստին:
Հիշեցնենք, որ երեկ հրաժարական էին տվել Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան և նախագահի աշխատակազմի ղեկավար Բեսլան Կուբրավան: