Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից տուժածները ապաքինվում են
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցներից տուժածները ապաքինվում են: «Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայից» 168.am-ին հայտնեցին, որ Ալվինա Բադալյանը հիվանդանոցից դուրս է գրվել, իսկ վիրավորված մյուս անձինք դեռևս հիվանդասենյակում են, նրանց վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Գոռ Առաքելյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):