«Կրակոցներից երեխեքը չեն քնում, գալիս նստում ենք պատի տակ, որ չկպնի մեզ». սահմանամերձ Այգեպար (տեսանյութ). araratnews.am
24-ամյա Հերմինե Դանիելյանը 3 մանկահասակ երեխաների եւ ամուսնու հետ ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում, որտեղ գրեթե ամեն օր ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչում:
Araratnews.am-ի հետ զրույցում նա ներկայացնում է սահմանին ապրելու դժվարություններն ու սոցիալական պայմանները: