Գյումրիում մոր և մանկան մահացության դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում.pastinfo.am
Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում հղի կնոջ և դեռ չծնված երեխայի մահվան կապակցությամբ Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից` հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցենք, որ մայիս 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում արձանագրվել է մահվան դեպք. մահացել է 1975թ. ծնված Կարինե Պապանյանը, չի հաջողվել փրկել նաև դեռ չծնված փոքրիկին:
Մանրամասներն՝ այստեղ