Ջերմուկում վախի մթնոլորտ է, Աշոտ Արսենյանը բոլորին ահաբեկել է. «Հրապարակ»

«Հունիսի 8-ին Ջերմուկ քաղաքի ընտրությունները խոստանում են ոչ պակաս ուշագրավ լինել, քանի որ միմյանց դեմ են դուրս եկել նախկին ընկերները, որոնք հավակնում են քաղաքապետի պաշտոնին. գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Առաջինին Ջերմուկի տեր ու տիրակալ Աշոտ Արսենյանն է պաշտպանում, իսկ երկրորդին՝ մարզպետ Էդգար Ղազարյանը: Ժամանակին երկու թեկնածուները ոչ միայն ընկերներ են եղել, այլև, ասում են՝ նրանց միջև նաև քավորսանիկական հարաբերություններ կան: Ջերմուկում այժմ վախի մթնոլորտ է, քանի որ Արսենյանը բոլորին ահաբեկել է, որ իր հովանավորյալին չընտրելու դեպքում վատ է լինելու»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս