Բաժիններ՝

Իրանը վերածվում է աշխարհում աճի հորմոնի հինգերորդ արտադրողի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում բացվել է աճի հորմոնի արտադրության առաջին գիծը, ինչն Իրանը վերածում է աշխարհում աճի հորմոնի հինգերորդ արտադրողի: Daroupakhsh ընկերության արտադրական գծի բացումն իրականացրել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: 

Daroupakhsh ընկերության տնօրեն Նասեր Նագդին հայտարարել է, որ տվյալ նախագիծը երկրին տարեկան կբերի մոտ 300 միլիոն դոլար: Աճի հորմոնը խթանում է երեխաների ու դեռահասների աճը, ինչպես նաև օգնում է կարգավորել մկանների ու ոսկորների աճը և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031