ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածում

Մայիսի 29-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե իբր հայկական կողմը միտումնավոր թաքցնում է իր զինված ուժերում արձանագրված կորուստների թիվը:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը իրազեկում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը ոչ միայն իրականության հետ առնչություն չունի և ադրբեջանական քարոզիչների հերթական հերյուրանքն է, այլև մեր կողմից մշտապես պահպանվում է թափանցիկության սկզբունքը և բանակում արձանագրված դեպքերի մասին մենք միշտ հանդիսանում ենք տեղեկատվության սկզբնաղբյուր:

Բանակում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելը հակառակորդի գործելաոճն է, որը դրանով փորձում է խուսափել հասարակության զայրույթից:

Ստորև ներկայացնում ենք ադրբեջանական բանակի կորուստների և վիրավորում սատացած զինծառայողների անվանական ցուցակը, որոնց մեծ մասը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում և հետևանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության և պաշտոնյաների կառումպացվածության:

Ադրբեջանական բանակում արձանագրված կորուստների քանակը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի: Սակայն մենք նախընտրում ենք տրամադրվող տեղեկատվության արժանահավատությունը առավել համոզիչ դարձնելու համար Ձեզ տրամադրել ադրբեջանական աղբյուրների կողմից հաստատված տվյալները՝ անուն ազգանուններով:

Զոհեր- Փ/գ-տ Էլդար Վելի օղլու Մամեդով, Փ-գ/տ Նաթիգ Մալըև, Գում. հրամ., մ-ր Էմիլ Ալիհուսեին օղլու Ասկերլի, Մայոր Բեքիր Էվազ օղլու Ռահիմով, Սպա Էլչին Թաղի օղլու Նազարով, կ-ն Ֆիքրետ Ակիֆ օղլու Մամեդով, կ-ն Էլնուր Ջաֆար օղլու Ջաֆարով, կ-ն Ջեյհուն Ջալիլ օղլու Օրուջալիև, լ-նտ Սաբուխի Ռուստամ օղլու Ազիզով, ենթ. Ռաուֆ Իբրահիմով, ենթ. Սամիր Սարհան օղլու Ալեքբերով, ենթ. Խուդավերդի Ֆարհադ օղլու Աբիլով, կրտ. ս-նտ Քերեմ Շահին օղլու Նոխբալաև….

ԼՂՀ ՊՆ

Տեսանյութեր

Լրահոս