Հայապահպան քաղաքացիները զինծառայությունից ազատվեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի միջնորդությամբ

Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ քաղաքացիություն ստացած մի շարք անձանց զինվորական ծառայությունից ազատելու որոշումը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց, որ մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնում ՀՀ կառավարության որոշմամբ վերոնշյալ անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

«Հաշվի առնելով, որ հարցը մամուլում ունի արձագանքներ՝ իրավաբանները վերնագրում շտկումներ էին արել, և առաջարկում ենք, որ վերնագրում գրվի, որ հենց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի միջնորդությամբ է արվում»,- հայտարարեց Հ.Հակոբյանը:

Ըստ նախարարի՝ այդ քաղաքացիները պետք է ծառայություն անցնեն Սիրիայում և այլուր:

Նշենք, որ ՀՀ-ում զինվորական ծառայությունից ազատվում են Աբրահամ Զարեհի Աշքեանին (Թեհրան, Իրան), Սամուէլ Յովհաննեսի Լախոյեանը (Լիբանան), Յարութ Հրաչի Շխրտըմեանին (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Աբրահամ Յարությունի Մանուէլին (Կարակաս, Վենեսուելա):

Տեսանյութեր

Լրահոս