Բաժիններ՝

Լուկաշենկոն իր դժգոհություններն է ներկայացրել Աստանայում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի այսօրվա նիստում հայտարարել է, որ որոշակիորեն դժգոհ է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրից.

«Մենք դեռ հնարավորություն ունենք մեր պայմանավորվածությունները դարձնել ավելի լավ, պայմանագրի բոլոր մասնակիցների համար ավելի փոխշահավետ: Բելառուսը, հանդիսանալով անկեղծ ու հուսալի գործընկեր, իսկ այլ կերպ լինել չի կարող՝ մենք անպայմանորեն այդ մասին խոսում ենք թե՛ Ռուսաստանի նախագահի, թե՛ Ղազախստանի նախագահի հետ»:

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ բոլոր հարցերի նկատմամբ կդրսևորվի կառուցողական ու փոխըմբռնման մոտեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս