Բաժիններ՝

Պուտինը ժամանել է Աստանա՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրելու համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա, ուր այսօր անցկացվելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որը հանդիսանում է Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Մաքսային միության ու Միասնական տնտեսական տիրույթի գլխավոր մարմինը:

Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Պլանավորված է, որ փաստաթուղթը մինչև տարեվերջ կվավերացնեն Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարանները, և Եվրասիական միությունը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից:

Պուտինն Աստանայում նաև երկկողմ հանդիպում կանցկացնի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներով կստորագրվի փաստաթղթերի փաթեթ, այդ թվում նաև ռուսական տեխնոլոգիաների կիրառմամբ Ղազախստանում ատոմակայաններ կառուցելու մասին հուշագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031