Բաժիններ՝

Իլգար Մամեդովի REAL շարժումը վերածվում է քաղաքական կուսակցության

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հանրաապետական այլընտրանք» (REAL) քաղաքացիական շարժումը վերածվում է նույնանուն քաղաքական կուսակցության: Մայիսի 28-ին տեղի է ունեցել այդ կուսակցության ստեղծման գծով նախաձեռնող խմբի հիմնադիր կոնֆերանսը:

Կոնֆերանսի ժամանակ ընթերցել են REAL-ի առաջնորդ Իլգար Մամեդովի ողջույնի դիմումը, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ: Իրավաբան Էրքին Գադրիլին ներկայացրել է կուսակցության ծրագրի նախագիծը: Դրանում նշված է, որ կուսակցությունը կողմ է նրան, որ Ադրբեջանը կառավարման նախագահական ձևից անցում կատարի խորհրդարանական հանրապետության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս