Ռուսաստանը մեծ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսին. Կարասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի արտաքին քաղաքական կուրսին, որի հիմքերը գցվել են Հեյդար Ալիևի ժամանակ.

«Ադրբեջանի ներկայիս արտաքին քաղաքականության բնորոշ գծերն են ինքնուրույնությունը, հավասարակշռվածությունը, հստակ ձևակերպումը և ազգային շահերի հետևողական պահպանումը: Հենց դրանումն է նրա երաշխիքը, որը երկիրը չի դառնա աշխարհաքաղաքական օտար նախագծի պատանդը:

Մեծապես ցավալի է, որ դա տեղի ունեցավ Ուկրաինայի հետ: Մեր արևմտյան գործընկերները չցանկացան օգտվել պատմական հնարավորությունից՝ կառուցելու առանց բաժանարար գծերի Եվրոպա, ինչի օգտին հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանը: Կիևն իր մեջ ուժ չգտավ դիմակայելու այդպիսի ճնշմանը, ինչը հանգեցրեց երկրի պետականության մասշտաբային ճգնաժամի»:

Տեսանյութեր

Լրահոս