80-ամյա Մուրադ պապը խնամում է 5 անչափահասի (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում է. Գյումրու թաղամասերից մեկի թիվ 62 տան խարխուլ պատերի ներսում են ապրում 80-ամյա Մուրադ Հովհաննիսյան ու 5 անչափահաս թոռները: Երեխաները երկկողմանի ծնողազուրկ են: Նրանց մասին հոգում է պապիկը, սակայն ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է գտնվում, Հովհաննիսյանների տունը խոնավ է ու զուրկ անգամ տարրական կենցաղային պայմաններից: