Բաժիններ՝

Աբխազիայի խորհրդարանը կարող է դիտարկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը

Кавказский узел-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի խորհրդարանի արտակարգ նիստում կարող է քննարկվել երկրում նոր նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը:

Ընդգծվում է, որ Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան ու խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբան գիշերը հանդիպել են հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի հետ:

Աղբյուրների հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է նախագահի լիազորությունների հարցը, սակայն Անկվաբը հայտարարել է, որ պատրաստելու է այլընտրանքային քայլ ու հայտարարելու է արտակարգ իրավիճակ:

Աբխազիայի իշխանությունները պաշտոնապես դեռ չեն հաստատել այդ տեղեկատվությունը: Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ Աբխազիայի իշխանությունները նաև ներկայումս պատրաստ են երկխոսել ընդդիմության հետ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Անկվաբն Աբխազիայի վերջին դեպքերը որակել էր որպես պետական հեղաշրջման փորձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս