Ադրբեջանի ՊՆ-ը հայտնել է կրած կորուստների ու վարժանքներ սկսելու մասին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ հերթական վարժանքներն է սկսել ճակատամերձ շրջանում (Վարանդայի շրջանի ուղղությամբ): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Զորավարժություններն անցկացվում են 2014 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը հայտնել է, որ հայկական կողմի գործողությունների հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի երկու սպա՝ Մամեդով Ֆիքրեթն ու Աբիլով Խուդավերդին:

Տեսանյութեր

Լրահոս