Իրանում բացվել է Apple-ի պաշտոնական ներկայացուցչությունը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում պաշտոնապես իր գործունեությունը սկսել է Vaghaye Gostar Fars Company ընկերությունը, որը հանդիսանում է Իրանում ամերիկյան Apple ընկերության միակ օրինական ներկայացուցիչը:
Դա հնարավոր է դարձել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացման շնորհիվ, ինչը մասնավորապես վերաբերում է Իրանին սպառողական կոմունիկացիոն սարքավորման ու ծրագրային ապահովման վաճառքի արգելքի վերացմանը:
Իրանի արդյունաբերության ու առևտրի նախարարությունը հաստատել է երկրում Vaghaye Gostar Fars Company-ի գործունեությունը: Վերջինս այժմ ներկայացնելու է Apple-ի արտադրանքը՝ 12-ամսյա երաշխիքով: Այսուհետ Իրանում Apple-ի ամեն տիպի արտադրանք՝ առանց Vaghaye Gostar Fars-ի հոլոգրաֆիկ նշանի, կհամարվի մաքսանենգություն: