Բաժիններ՝

Սարկոզիի կուսակցությունը խոստովանել է, որ ֆինանսական մեքենայություններ է գործել նախագահական ընտրություններում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական ընդդիմադիր «Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցությունը մեղադրվում է 2012 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված Նիկոլա Սարկոզիի ընտրական կամապանիայի ժամանակ ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ:

Կուսակցության շտաբ-բնակարանում իրականացվում են խուզարկություններ: Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահի խորհրդական Ժերոմ Լավրիյեն, ով 2012 թվականին հանդիսացել է Սարկոզիի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալը: Խոսքը գնում է մոտ 11 միլիոն եվրոյի ֆինանսական մեքենայությունների մասին:

Լավրիյեն դրա պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ ընդգծելով, որ Սարկոզին ու կուսակցության ներկայիս նախագահ Ժան Ֆրանսուա Կոլեն տեղյակ չեն եղել այդ խախտումների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս