Թուրքական դատարանը հեռակա կարգով որոշել է կալանքի տակ առնել Իսրայելի Գլխավոր շտաբի նախկին պետին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 7-րդ դատարանը հեռակա կարգով որոշել է կալանքի տակ առնել Իսրայելի Գլխավոր շտաբի նախկին պետ Ռաու Ալուֆ Գաբիել Աշքենազիին՝ կապված «Մավի Մարմարայի» միջադեպի հետ:

Դատարանը երեկ հեռակա կարգով կալանավորման մասին որոշում է կայացրել նաև Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Էլիեզեր Ալֆրեդ Մարոնի, Իսրայելի հետախուզության ղեկավար Ամոս Յադլինի ու Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Ավիշայ Լևի նկատմամբ:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ վատթարացում ապրեցին 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպից հետո, երբ իսրայելցի հատուկջոկատայիններն այդ նավում սպանեցին Թուրքիայի 9 քաղաքացիների:

Այդ միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանն Իսրայելին մեղադրել էր «ծովահենության» մեջ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այդ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս