Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է գազային զեղչ անել Ուկրաինայի համար

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի, Մոսկվայի ու Կիևի միջև էներգետիկ եռակողմ նոր հանդիպման նախօրեին հայտնի դարձավ, որ չի բացառվում, որ Ռուսաստանը գազի մատակարարման հարցում զեղչ կանի Ուկրաինայի համար:

Handelsblatt թերթին տված հարցազրույցի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաիան պահպանի իր վճարունակությունը:

Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է վճարի իր պարտքերը Ռուսաստանին, հակառակ դեպքում Ռուսաստանը հունիսի 1-ից կսահմանի գազի նոր գին և կպահանջի կանխավճար:

Այսօր երեկոյան Բեռլինում անցկացվելու է ԵՄ-ի, ՌԴ-ի ու Ուկրաինայի եռակողմ հանդիպումը, որին մասնակցելու են Ռուսաստանի ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակն ու Յուրի Պռոդանը, ինչպես նաև էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս