Բաքվում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուի, Էլմար Մամեդյարովի ու Ռաշիդ Մերեդովի հանդիպումը: Հանդիպումից առաջ կողմերն անցկացրել են երկկողմ հանդիպումներ, ապա բանակցությունները շարունակվել են եռակողմ ձևաչափով:

Հանդիպման ժամանակ արտգործնախարարները քննարկում են էներգետիկ, տնտեսական խնդիրներ, համագործակցության ընդլայնման հարցը և այլն: Բանակցությունների հետո կազմակերպվելու է մամլո ասուլիս:

Տեսանյութեր

Լրահոս