Բաժիններ՝

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով ԵԺԿ-ը նահանջ է ապրում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 22-25-ին անցկացված Եվրախորհրդարանի ընտրությունները պահպանեցին նրանում աջակենտրոնների, սոցիալիստների ու լիբերալների առաջատար դիրքերը, սակայն վախեցրին քաղաքական ծանրաքարշներին՝ կապված առաջին հերթին Ֆրանսիայում ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» հաղթանակով:

Քվեարկելու իրավունք ունեցող 400 միլիոն եվրոպացի քաղաքացիներից ընտրատեղամասեր է եկել մոտ 43 տոկոսը, որով և կրկնվել է 2009 թվականի ցուցանիշը, ինչը շարունակում է մնալ չափազանց ցածր ցուցանիշ: Ընտրություններն ուշագրավ են եվրոթերահավատների գրանցած հաջողություններով:

Ընդ որում, ամենամեծ հաջողության են հասել ոչ թե պարզապես եվրոթերահավատները, այլ՝ եվրաատյաց քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ԵՄ-ից ու Եվրոգոտուց իրենց երկրների դուրս գալու օգտին: «Աջերի բեկման» խորհրդանիշ դարձավ Մարին Լե Պենի «Ազգային ճակատը», որը նախնական տվյալներով ստացել է 74 ֆրանսիական մանդատից 22-ը:

Ֆրանսիացի ազգայնականների առաջնորդն առաջին անգամ հնարավորություն է ստացել ամենաաջ խմբակցություն ձևավորել Եվրախորհրդարանում, սակայն դրա համար նա պետք է համակիրներ հավաքի ԵՄ-ի անդամ 6 այլ երկրից: Նախնական տվյալներով՝ ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցությունը շարունակում է մնալ աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ):

Ակնկալվում է, որ ԵԺԿ-ի պատգամավորների քանակը 274-ից կնվազի մինչև 212-ի: Երկրորդ տեղում ձախակենտրոն «Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ դաշինքն» է, որը կարող է ստանալ 186 մանդատ՝ ներկայիս 196-ի փոխարեն: Երրորդ տեղում նախկինի նման զբաղեցնում է լիբերալ «Հանուն Եվրոպայի լիբերալների ու դեմոկրատների դաշինքը», ով ներկայիս տվյալներով կստանա 70 մանդատ: Եվրախորհրդարանն ունի 751 պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս