 
                        Ուկրաինայի ԿԸՀ-ը հաշվարկել է ընտրական արձանագրությունների 33.2 տոկոսը
 
                                    Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ը հաշվարկել է ընտրատեղամասերի արձանագրությունների 33.2 տոկոսը՝ կապված երեկ երկրում անցկացված նախագահական ընտրությունների հետ:
Դրանց համաձայն, Պյոտր Պորոշենկոն հավաքել է քվեների 54.08 տոկոսը, իսկ Յուլյա Տիմոշենկոն՝ 13.12 տոկոսը: Օլեգ Լյաշկոն երրորդ տեղում է՝ 8.47 տոկոոս: Հաշվարկված քվեների քանակը կազմել է 5.305.707 մարդ:
Ընտրությունների մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 61 տոկոս:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        