Բաժիններ՝

Եգիպտոսում մեկնարկում են երկօրյա նախագահական ընտրությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում այսօր մեկնարկում են երկօրյա նախագահական ընտրությունները: Եգիպտոսի բնակչության քանակը կազմում է գրեթե 80 միլիոն մարդ, որոնցից ընտրելու իրավունք ունի մոտ 54 միլիոն մարդ:

Եգիպտոսում վաղաժամ նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-27-ին: Նախագահի աթոռի համար պայքարում է երկու թեկնածու. եգիպտական քաղաքականության վետերան, սոցիալիստ-նասերիստ Համդին Սաբահին և երկրի պաշտպանության նախկին նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:

Ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեն հունիսի 5-ից ոչ ուշ: 

Հիշեցնենք, որ արտասահմանաբնակ եգիպտացիների 94.5 տոկոսն իր քվեն տվել է ալ-Սիսիի օգտին: Մասնակցության ցուցանիշը կազմել էր ավելի քան 50 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս