Բաժիններ՝

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ալի Լարիջանին այսօր վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 264 պատգամավորից 187-ը: 19 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Լարիջանիից բացի, Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում էին նաև Ահմադ Բահշաեշը և Բահրամ Փիրանվենդը: Բահշաեշին հաջողվել է ստանալ 32 քվե, իսկ Փիրանվենդին` 26 քվե: Լարիջանին երրորդ տարին անընդմեջ կգլխավորի Իրանի 9-րդ գումարման մեջլիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս