Սամվել Ֆարմանյան. «Ստեփան Սաֆարյանը չի տարբերում երկբևեռ քաղաքական համակարգը երկկուսակցական համակարգից»

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, մեկնաբանելով Հայաստանի նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում` մասնավորապես վտանգավոր է համարում, որ նախագահը կուսակցապետություն ստեղծելու գաղափար է առաջ տանում և, խոսելով երկկուսակցական քաղաքական համակարգի անցնելու մասին, ըստ էության, նպատակ ունի խաղն ավելի պարզեցնել :

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, 168.am-ի հարցին, թե համաձա՞յն է արդյոք Ստեփան Սաֆարյանի վերոնշյալ դիտարկումների հետ, պատասխանել է. «Եթե չեմ սխալվում, իմ կողմից շատ հարգված Ստեփան Սաֆարյանը հաճախ հանդես է գալիս որպես քաղաքագետ: Ինձ համար շատ մեծ զարմանք է, որ պարոն Սաֆարյանը չի տարբերում երկբևեռ քաղաքական համակարգը երկկուսակցական համակարգից: Դա ինձ վշտացնում է: Խորհուրդ կտայի Նախագահի ելույթը մի քանի անգամ ընթերցել, հընթացս մասնագիտական գրականություն թերթելով: Վստահ եմ, այդ դեպքում ավելի պարզ կլինի, որ նախագահը խոսել է բոլովին այլ բանի մասին»:

 

Տեսանյութեր

Լրահոս