Բաժիններ՝

Հրանտ Թոխատյանը՝ ՀՀ կառավարության, ԱԺ աշխատանքի, ինչպես նաև Շուշան Պետրոսյանի վարքագծի մասին. ԳԱԼԱ

«Դոն ժուան ավիա» ներկայացման շրջանակներում Գյումրիում գտնվող դերասան Հրանտ Թոխատյանից ԳԱԼԱ-ի լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ սպասելիքներ ունի նոր գործադիր մարմնից և ինչպես է գնահատում նորանշանակ վարչապետի աշխատանքը:

Հրանտ Թոխատյանը մասնավորապես նշեց.

«Նոր վարչապետին գիտեմ որպես նախկինում ԱԺ նախագահ, պիտի աշխատեն, կերևա: Չի կարելի նախնական որևէ բան ասել որևէ մեկի մասին, օրինակ ինստիտուտ ավարտած դերասանը գալիս է թատրոն, ոնց կարելի է ասել ինչ դերասան է ինքը, կարող է փայլի բեմի վրա, բայց կարող է էդպես գորշ էլ մնա: Նույնն էլ կառավարության մեր անդամներն են, հա, ամեն մեկին առանձին իր ոլորտում եղել են, գիտենք, բայց միասին էս կազմով չեն աշխատել, թող աշխատեն, տեսնենք, ուզում են ինչ-որ ծրագիր ներկայացնել, ասեցին բարձրաձայն, որ ուզում ենք էս անել, էն անել, էկեք սպասենք»,- ասաց Հրանտ Թոխատյանը:

Դերասանը նշեց նաև, թե ինքը ցավով է վերաբերում այն փաստին, որ այս կամ այն կառույցների աշխատանքը թերագնահատելիս շատ հաճախ տվյալ կառույցները համեմատվում են թատրոնի հետ, մասնավորապես այն, որ Հայաստանի խորհրդարանն են թատրոն համարում:

«Միշտ եղել է ինձ համար տարօրինակ համեմատություն, երբ որ որևիցե բան համեմատում են թատրոնի հետ: Թատրոնը բավականին լուրջ հիմնարկություն է, ու էսինչը թատրոն են դարձրել, էդ արտահայտությունները ես ցավագին եմ ընդունում, որովհետև ես որևէ մեկին չեմ ասում՝ դու քեզ պահում ես բժշկի պես, կամ ինչի ես ինժեների պես նայում: Նույնն է, որ ասեն ԱԺ-ն նման է անտառտնտեսությանը կամ շինարարությանը: Էդպիսի համեմատություն որ անեին, ոչ մեկին չէր հետաքրքրի: Չգիտես ինչի, ինչ-որ մի բանը միշտ համեմատում են թատրոնի հետ, կամ որևէ մեկին անգամ ինչ-որ կերպ նեղացնելու համար ասում են դերասան, որովհետև ես ինքս դերասան եմ»,- նշեց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս