Բաժիններ՝

Մեկնարկել են Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի զորավարժությունները

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մեկնարկել են Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի զորավարժությունները: Դրա նպատակը երկրի նորագույն սպառազինության մի շարք տեսակների փորձարկումն է:

Իրանի ցամաքային զորքերի Beit ol-Moqaddas երկօրյա զորավարժություններն անցկացվում են Սպահանի նահանգի Քաշան քաղաքի շրջանում: Զորավարժությունների առաջին փուլի շրջանակներում իրականացվելու են հայրենական արտադրության նոր հրթիռների կրակային փորձարկումներ:

Զորավարժությունները ղեկավարում է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը և Իրանի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան անձինք: Մեկնաբանելով զորավարժությունների ընթացքը՝ բրիգադի գեներալը լրագրողներին հայտնել է, որ ցամաքային զորքերը կատարելագործում են իրենց մարտական պատրաստությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031