Ի՞նչ է նշանակում` պարտադիր, բայց ոչ պարտադրված «կուտակային». Դավիթ Հարությունյանի բացատրությունը. tert.am
«Պարտադիր» նշանակում է, որ պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «չպարտադրված» նշանակում է, որ պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է: Այս մասին գրում է tert.am-ը:
«Այսինքն` նա պետք է համաձայն ու համոզված լինի դրանում, որ դա է ճանապարհը, և դա ողջամիտ ճանապարհ է: Կարծում եմ`այս երկու կոմպոնենտների մասին է խոսում վարչապետը` ասելով «պարտադիր, բայց ոչ պարտադրված»»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի խոսքը մեկնաբանեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ լրագրողներին պետք է հետաքրքրի այս բառերի ոչ թե տարբերությունը, այլ` նմանությունը: Այսինքն` ինչն է ընդհանուր այս`«պարտադիր, բայց ոչ պարտադրված»-ում:
Ավելի ընդհանուր, ոչ բանաձևային, ըստ Դավիթ Հարությունյանի, սա նշանակում է, որ կառավարությունը պետք է գտնի լուծում, որպեսզի հետագայում` մեր երկրի ժողովրդագրական փոփոխվող պատկերի պարագայում ստեղծի պայմաններ, որ Հայաստանի կենսաթոշակառուները չհայտնվեն աղքատության շեմին: Այնուհանդերձ նա դժվարացավ բացահայտել լուծման մոդելները, որովհետև իրենք էլ այս պահին բազմաթիվ մոդելներ են քննարկում:
Մանրամասներն՝ այստեղ