Բաժիններ՝

ԱՄՆ-ն առաջին անգամ փորձարկել է Եվրոպայի համար նախատեսված ցամաքային բազավորման ՀՀՊ համակարգ

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականներն առաջին անգամ փորձարկել են ցամաքային բազավորման Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգը (ՀՀՊ): Փորձարկումն անցկացվել է Հավայան կղզիներում:

Փորձարկումներն անցել են հաջող, ամերիկյան Raytheon ընկերության արտադրած Standard Missile 3 Block IB (SM-3 Block IB) հակահրթիռները հաջողությամբ խոցել են պայմանական թիրախները: Իրական և ոչ թե վիրտուալ թիրախների նկատմամբ Aegis համակարգի փորձարկումները կանցկացվեն 2015 թվականին:

Նախորդ փորձարկումների ժամանակ այդ հակահրթիռներն արձակվել են միայն նավերի վրայից: ՀՀՊ եվրոպական պլանի համաձայն, Aegis համակարգի առաջին համալիրը Ռումինիայում պետք է տեղակայվի 2015 թվականին: Երկրորդ համալիրը ծավալվելու է Լեհաստանում, 2018 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս