Բաժիններ՝

Ռուսական զորքերը հեռացել են Ուկրաինայի սահմանից. ՌԴ ՊՆ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական զորքերն Ուկրաինայի սահմանից հեռացել են իրենց մշտական կենտրոնակայաններ: Ռուսաստանի ՊՆ-ը հայտնել է, որ ռուսական զորքերը Ռոստովի, Բելգորոդի ու Բրյանսկի մարզերից դուրս են բերվել 4 երկաթուղային էշելոնով ու «Իլ-76» տիպի 15 ինքնաթիռով:

Սահմանամերձ մարզերից զորքերի դուրսբերումն իրականացվել է մայիսի 21-ին: Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ձմռանից սկսած՝ նախապատրաստություն են անցել տեղի զորավարժարաններում:

Այժմ ժամանակավոր ճամբարներն ու բազաներն ապամոնտաժվել են, իսկ անձնակազմն ու ռազմական ողջ տեխնիկան՝ դուրս բերվել: Սահմանամերձ շրջաններում զորավարժությունների անցկացման ժամանակ կենտրոնացած է եղել 15.000-100.000 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս