Պարզվում է` Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը պարբերաբար հանդիպում են. yerkir.am
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/Stepan-Margaryan.jpg)
yerkir.am –ի փոխանցմամբ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, խոսելով երեկ ՀԱԿ և ԲՀԿ առաջնորդների հանդիպման մասին, նշել է , որ լրագրողները պետք է բավարարվեն այն տեղեկատվությամբ, որը եղել է պաշտոնական հաղորդագրության մեջ: «Ավելացնելու ոչինչ չունեմ: Դա որոշում կայացնելու հանդիպում չէր, դա ուղղակի մտքերի փոխանակության, իրավիճակի վերլուծության հանդիպում էր»,- ասել է Ստեփան Մարգարյանը: Նա նշել է, որ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար նման հանդիպումներ են ունենում: Հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կամ ՀՅԴ-ից որևէ մեկը չէր մասնակցում հանդիպմանը, պատգամավորը պատասխանել է. «Մենք բազմաթիվ անգամ երկկողմանի հանդիպումներ ենք արել, և որևէ խնդիր չի եղել՝ ինչու նրա հետ, մյուսի հետ: Մենք առանձին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էլ ենք հանդիպել, «Դաշնակցության» հետ էլ ենք հանդիպել, հանդիպումներ միշտ եղել են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: