Բաժիններ՝

Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը ժամանել է Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Օսման Ունլյուի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր Օսման Ունլյուին ընդունել է Ադրբեջանի զորահավաքի ու զորակոչի պետական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Արզու Ռագիմովը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են զորակոչի ու զորահավաքի ոլորտում փորձի փոխանակման հարցերը, այդ ոլորտում համագործակցելու հեռանկարները և այլն:

Թուրքական պատվիրակության այցն ավարտվելու է մայիսի 24-ին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե մայիսի 14-ին Նախիջևան պետք է ժամաներ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, սակայն այդ այցը հետաձգվեց՝ կապված մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում գրանցված աղետի հետ, որը խլեց 301 մարդու կյանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031