Բաժիններ՝

Ռուսաստանն ու Չինաստանը 30 տարով գազային համաձայնագիր են ստորագրել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» և չինական CNPC կորպորացիան համաձայնագիր են ստորագրել արևելյան երթուղով բնական գազի մատակարարումների մասին: Պայմանագիրը կնքվել է 30 տարով: Ռուսական գազի տարեկան մատակարարումների ծավալը կազմելու է 38 միլիարդ խորանարդ մետր:

Ընկերությունների միջև հուշագիրը ստորագրվել էր դեռևս 2013 թվականին, սակայն դրանից հետո կողմերին չէր հաջողվում լուծել գնի հարցը: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հրաժարվել է հայտնել Չինաստանի համար ռուսական գազի գինը՝ ընդգծելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է:

Միլերի խոսքերով՝ 30-ամյա պայմանագրի ընդհանուր արժեքը կազմելու է 400 միլիարդ դոլար: Որոշակի տվյալներով՝ Չինաստանի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կազմելու է 350 դոլար: Եվրոպայի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը տատանվում է 350-400 դոլարի սահմանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս