ՌԴ-ն ու Չինաստանն ընդհուպ մոտեցել են գազի մատակարարման համաձայնագրի ստորագրմանը
Ռուսական Взгляд թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Չինաստանն ընդհուպ մոտեցել են գազի մատակարարման վերաբերյալ 30-ամյա համաձայնագրի ստորագրմանը: Ըստ ամենայնի, Պեկինը պատրաստ է ռուսական գազի համար վճարել ավելի, քան նախատեսվում էր:
Ընդգծվում է, որ ռուս-չինական գազային պայամանագրի կնքումը ներկա դրությամբ համարվում է ամենահավանականը՝ վերջին 10 տարում: Խոսքը գնում է Ռուսաստանից Չինաստան տարեկան մինչև 38-60 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին:
Չինաստանի համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կարող է կազմել 350-400 դոլար: Կողմերն այժմ բանակցում են գազի գնի շուրջ և հուսով են վերջնական համաձայնության գալ այսօր: Համաձայնագիրը կարող է կնքվել յուրաքանչյուր պահի: