ՕԵԿ-ից դուրս եկածները կանդամակցե՞ն ՀՀԿ-ին. «Հրապարակ»
«Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՕԵԿ-ից դուրս եկածներին, նրանց առաջարկվե՞լ է մտնել ՀՀԿ»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով: «ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռ ոչ մի առաջարկ չի ստացել:
Իսկ այն հարցին, թե իրեն ստիպողաբար ՀՀԿ-ացնելու վտանգը չի՞ սպառնում, պատասխանել է.
«Չեմ կարծում, որովհետև կարևորն այն է, որ դու քո առջև դրված խնդիրը կատարես, ես դրա մասին չեմ էլ մտածում, որովհետև իմ առջև դրված խնդիր ունեմ, որ նախարարության կազմով միասին առաջ ենք տանում»:
Իսկ պաշտոնը պահպանելու պատճառով ՕԵԿ-ից դուրս գալու որոշումը չազդե՞ց իր հեղինակության վրա, ասել է. «Ես միանշանակ որոշում կայացրել էի, որ դուրս եմ գալիս կուսակցությունից, կաշխատեի, թե չէ՝ ես չգիտեի, դրա մասին ինձ ոչ մեկ ոչինչ չէր խոստացել, ես արդեն պատրաստ էի, որ գնամ, իմ դասախոսական աշխատանքներն ավելի ընդլայնեմ»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: