Բաժիններ՝

«Պահման պայմանները ողբալի են ոչ միայն Վարդան Պետրոսյանի, այլ բոլորի համար». ֆրանսիացի փաստաբանն այցելել է է«Նուբարաշեն» ՔԿՀ

«Դատարանի որոշումը կարող է ծիծաղ առաջացնել, եթե պոսքը չվերաբերի մարդու ազատությանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեն՝ անդարադառնալով Կոտայքի մարզի ընդհանուր իրավաության դատարանի դատավորի որոշմանը: Երեկ դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը, որով վերջինս խնդրում էր փոխել Վ. Պետրոսյանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել: Մարի Դոզեն ասաց, որ երեկ վերջապես դատարանը կարողացել է երկու հիմք ասել՝ ինչու է Վարդան Պետրոսյանը շարունակում մնալ կալանքի տակ: Փաստաբանի խոսքով՝ դատավորը նշել է, որ Վարդան Պետրոսյանը պետք է շարունակի գտնվել նախանական կալանքի տակ, հակառակ պարագայում կա փախուստի վտանգ, բայց ինչու և ինչ վտանգի մասին է խոսքը, ըստ փաստաբանի, ոչ ոք չգիտե: Ըստ փաստաբանի՝ դատարանը չի նշել որևէ հիմք՝ ինչու պետք է Վ. Պետրոսյանը փախուստի դիմի: Մարի Դոզեն հիշեցրեց, որ Վ. Պետրոսյանի անձնագրերը դատարանի ձեռքում են: Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հիշեցրեց, որ դեռ նախաքննության ընթացում ոստիկանությունը գրություն էր ուղարկել՝ խնդրելով փակել բոլոր ճանապարհները Վ. Պետրոսյանի առաջ: Փաստաբանի խոսքով՝ դատարանի նշած երկրորդ հանգամանքն այն է, որ Վ. Պետրոսյանը կարող է ճնշում գործադրել վկաների վրա: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ավտովթարին ականատես եղած մարդիկ չկան՝ բացի տուժողներից և Վարդան Պետրոսյանից: Մարի Դոզեն ասաց, որ Վարդան Պետրոսյանի նախնական կալանքն անօրինակ է և ցույց տալիս, որ «անհասկանալի հալածանք կա նրա նկատամամբ». «Ես չգիտեմ՝ այսօր ինչ են քննում դատարանում, սակայն ճանապարհատրանսպորտային պատահար չեն քննում»: Մարի Դոզեն ասաց նաև, որ Վ. Պետրոսյանին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և տեսել, որ այնտեղ պահման պայմանները ողբալի են ոչ միայն Վ. Պետրոսյանի, այլ բոլորի համար: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված Վ. Պետրոսյանի կալանավորման և ձերբակալման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս