ԲՀԿ-ում չեն ուզում, որ Շերիֆին փոխարինի եզդիական համայնքի ներկայացուցիչը, եզդիները դիմել են Գագիկ Ծառուկյանին. «Ժողովուրդ»
«ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին, խորհրդարանում փոխարինելու հարցը ԲՀԿ-ում աժիոտաժ է առաջացրել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի՝ Գ. Գրիգորյանին ԱԺ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։ Սակայն ԲՀԿ-ում ցանկանում են, որպեսզի Շերիֆին փոխարինի ոչ թե եզդի համայնքի ներկայացուցիչը, այլ Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը։ Սա առաջացրել է եզդիների զայրույթը, որոնք նախօրեին նամակով դիմել են ԲՀԿ առաջնորդին։ Բայց թե որքանով Գ. Ծառուկյանը կիրականացնի եզդիների խնդրանքը՝ ապագան ցույց կտա»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» -ի այսօրվա համարում: