Ինչու է Քոչարյանը մեկնել Մոսկվա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 20-ին, մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի՝ այսօր կայանալիք նիստին։

Նշենք, որ Քոչարյանի այս այցը, ի տարբերություն նախորդ այցերի, չի ուղեկցվում տեղեկատվական ինտրիգային արտահոսքերով, որոնց թեման մշտապես նույնն է՝ Քոչարյանը գնացել է Պուտինի հետ հանդիպելու։

Հիշեցնենք, որ 2009 թ. հունիսից Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրենն է»։

 Մանրամասները` «Ժողովուրդ» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս