Ճգնաժամի սկսվելուց հետո փախստական է դարձել Ուկրաինայի 10.000 քաղաքացի. ՄԱԿ
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը (UNHCR) հաշվետվություն է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի շուրջ: Զեկույցի համաձայն, ճգանաժամի սկսվելուց հետո սեփական տներւ հարկադրված է եղել լքել Ուկրաինայի մոտ 10.000 քաղաքացի:
Զեկույցում նշված է, որ առաջին փախստականները հայտնվել են Ղրիմում՝ նախքան այնտեղ հանրաքվե անցկացնելը: Սեփական տներն առաջին հերթին հարկադրված են եղել լքել Ղրիմի թաթարները:
Սակայն վերջին շրջանում հաղորդագրություններ են ստացվում ուկրաինական ու ռուսական ծագում ունեցողների, ինչպես ռուս-ուկրաինական ընտանիքների շրջանում փախստականների թվի աճի մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Իվան Սիմոնովիչը զգուշացրել է Ուկրաինայի արևելքից փախստականների մեծ հոսքի կապակցությամբ:
Սիմոնովիչը դա շաղկապել է ոչ միայն Ուկրաինայի արևելքում անվտանգության շուրջ տիրող իրավիճակի, այլև՝ նրա բնակիչների սոցիալական ու տնտեսական հեռանկարների հետ: