Չինաստանն արգելել է պետական հիմնարկների նոր համակարգիչներում Windows 8-ի կիրառումը
Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի կառավարությունն արգելել է պետական հիմնարկների համար գնված նոր համակարգիչներում Windows 8 օպերացիոն համակարգի կիրառումը: Այս մասին հայտարարել է Չինական տեղեկատվական կենտրոնը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Windows 8 օպերացիոն համակարգի արգելքն առնչվել է ոչ միայն համակարգիչներին, այլև՝ պլանշետներին, նոթբուքերին և այլ սարքերի: Ձևականորեն դա պատճառաբանվում է տեղեկատվական անվտանգության բարձրացման անհրաժեշտությամբ, որպեսզի չստեղծվի այնպիսի իրավիճակ, որն առաջացել էր այն բանից հետո, ինչ Microsoft ընկերությունը դադարեց աջակցել Windows XP օպերացիոն համակարգին:
Windows 8-ի գործածման արգելքը չի տարածվում սովորական սպառողների համար համակարգչային շուկայի վրա: