ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 100 միլիոն եվրո կազմող առաջին տրանշը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 100 միլիոն եվրո կազմող մակրոտնտեսական օգնության առաջին տրանշը: Այս մասին Կիևում հայտարարել Եվրահանձնաժողովի փոխանախագահ Սիյմ Կալասը: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ը որոշել է 1.6 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական օգնություն հատկացնել Ուկրաինային:
Կալասի խոսքերով՝ օգնության երկրորդ տրանշը բաղկացած է լինելու 500 միլիոն եվրոյից, և Ուկրաինան այն կստանա միայն նրանից հետո, ինչ Գերագույն ռադան կավերացնի փոխըմբռնման մասին համապատասխան հուշագիրը: Կալասն ընդգծել է, որ եթե Ուկրաինան իրականացնի արդյունավետ ու ժամանակին բարեփոխումներ, ապա նա կարող է ողջ գումարը ստանալ ընթացիկ տարում:
Ուկրաինայի Գերագույն ռադան այս տարվա մարտի 4-ին վավերացրել էր ԵՄ-ի կողմից Ուկրաինային 610 միլիոն եվրոյի մակրոտնտեսական օգնություն հատկացնելու մասին հուշագիրը, իսկ այսօր հաստատել է մնացյալ մեկ միլիարդ եվրո հատկացնելու մասին հուշագիրը: Դրա օգտին այսօր քվեարկել է 229 պատգամավոր (անհրաժեշտ էր 226 քվե):