Բաժիններ՝

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվել է

Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող հինգ ուղևորները տեղափոխվել էին հիվանդանոց, որոնցից երկուսը` մահացած:

Մահացածների ինքնությունը պարզվել է` մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Ազատ Հակոբյան և ուղևոր, 1984 թ. ծնված Գևորգ Գալստյան: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված ուղևորներն են` 1979 թ. ծնված Հունան Հունանյանը, 1977 թ. ծնված Արթուր Հունանյանը և 1981 թ. ծնված Կարապետ Գասպարյանը:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս