Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրիեին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը: Հասանովն ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության անարդյունավետ ջանքերը:
Ընդգծվում է, որ համանախագհների ադրբեջանական այցի ժամանակ Բաքվից բացակայել է Ադրբեջանի ղեկավարությունը, ինչի համար էլ նրանք չեն կարողացել հանդիպել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Իլհամ Ալիևը մեկնել է Վիետնամ ու Չինաստան: