Բաժիններ՝

Դժվար դասեր, որոնք կօգնեն երջանիկ լինել

Ինչպե՞ս երջանիկ լինել: Այս հարցի պատասխանը դժվար է միանշանակ տալ: Սակայն ուրիշների փորձն օգնում է ավելի լավ հասկանալ ինքներս մեզ եւ գտնել երջանկութան բանաձեւը: Այդուհանդերձ, մասնագետներն ամփոփել են, թե կենսական որ սկզբունքները կարող են օգնել երջանկություն եւ հոգու հանգստություն գտնել:

Տվեք մարդկանց երկրորդ հնարավորություն

Երբեմն ինչ-որ բանի հասնելու համար մի քանի անգամ փորձել է պետք: Երբ ինչ-որ մեկին եւս մեկ հնարավորություն է տրվում, դա հաճախ կարող է շատ անսպասելի ու անգամ զարմանալի արդյունք ունենալ:

Ներողություն խնդեք, եթե անգամ մեղավորը դուք չեք

Կարելի է չհմաձայնել սրա հետ, բայց այդպես ավելի հանգիստ է կողմերի համար: Եթե ինչ-ոչ մեկը մեղադրում է ձեզ ինչ-որ բանում, ներողություն խնդրեք: Սովորաբար, դա այն է, ինչ ցանկանում են լսել: Հնարավոր է, որ դա ձեր մեղքը չէր, բայց այն, ինչ դուք անում եք, լավացնում է մեկ ուրիշի տրամադրությունը, իսկ դա ավելի լավն է դարձնում աշխարհը:

Եղեք վեհանձն

Երախտագիտությամբ ընդունեք այն, ինչ դուք ունեք եւ ինչի հասել ենք: Փորձեք զգալ, թե որքանով է ձեր բախտը բերել եւ վայելեք այն, ինչ ունեք կյանքում:

Բաց եղեք նորի համար

Բաց եղեք ձեր կյանքում նոր փորձի համար: Պատրաստ եղեք փոփոխությունների մշտապես: Դա նշանակում է, որ դուք միշտ պատրաստ եք ինքնակատարելագործման:

Պայքարեք սեփական վախերի դեմ

Ավելի հեշտ է ասել, քան անել: Եթե վախենում եք ինչ-որ բան անել, կամ կասկածում եք` ձեզ մոտ կստացվի, թե ոչ, ապա դա արդեն հստակ ազդակ է, որ դուք պետք է դա անեք: Հարմարավետության գոտուց դուրս գալը նոր փորձի ձեռք բերման եւ կատարելագործվելու միակ ճանապարհն է:

Մի հավատացեք, թե անցյալը կանխորոշում է ապագան

Շատ հաջողակ անձինք պատանեկան կամ երիտասադական տարիքում ձախողակ են համարվել շրջապատի կամ իրենց իսկ կողմից: Պետք է կարողանալ հասկանալ, թե ինչի եք ձգտում եւ ինչ կարող եք անել դրան հասնելու համար: Յուրաքանչյուր նոր օր նոր հնարավորության մեկնարկ է:

Պատասխանատու եք ձեր կյանքի համար 100%-ով

Դուք միակ մարդն եք, ով պատասխանտու է ձեր իսկ կյանքի համար եւ ոչ մի արդարացում մի փնտրեք, թե գործերը վատ են կամ դուք հայտնվել եք ոչ այնտեղ, որտեղ կցանկանայիք: Ցանկացած դժգոհություն կամ ուրիշների հասցեին կշտամբանք ժամանակի զուր վատնում է: Ցանկանում եք փոխե՞լ կյանքը` գործեք հենց հիմա եւ հիշեք, որ միայն դուք դա կարող եք անել:

Ձեզ դրական անձանցով շրջապատեք

Ձեր շուրջը պետք է լինեն միայն նրանք, ովքեր ձեզ բարիք են ցանկանում: Եթե դա այդպես չէ, ապա շփումը շարունակելու կարիք չկա: Քանի որ չարակամ մարդը ձեզ քաշելու է դեպի ցած: Ավելի լավ է լինել միայնակ, քան բացասական մարդու հետ:

Հավատացեք ինքներդ ձեզ

Եթե դուք չեք հավատում ինքներդ ձեզ եւ ձեր հնարավորություններին, ապա դրան ոչ ոք չի հավատա: Փորձեք հասկանալ իրավիճակները եւ կազմել սեփական գործողությունների պլանը, այդ ժամանակ կկարողանաք անել այն, ինչ ցանկանում եք: Թույլ մի տվեք ոչ մեկի ձեզ հակառակում համոզել:

Սիրեք ինքներդ ձեզ եւ հարգեք մյուսներին

Կարեւոր է, որ ցանկացած իրավիճակում մարդ կարողանա լինել բարյացակամ եւ քաղաքավարի: Սերն ու բարությունը փոխում են իրավիճակն ու աշխարհը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս