Վրաստանում Գվելեթի-Դարիալ ավտոճանապարհի փլվածքի վայրից եւս չորս ՀՀ քաղաքացի է տարհանվել
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, ժամը 08.00-ին կապ է հաստատվել ՎՀ ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ ամբողջ գիշեր շարունակվել են որոնողափրկարարական աշխատանքները:
Ժամը 11.37-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ ևս 4 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).
1.Գեղամ Ասենյան (ծնվ. 1992 թ.)
2.Հովհաննես Իրիսյան (ծնվ. 1977 թ.)
3.Տիգրան Գասպարյան (ծնվ. 1985 թ.)
4.Հարութ Հարությունյան (ծնվ. 1987 թ. )
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Մայիսի մայիսի 17-ին աղետի գոտուց անվտանգ տարածք էին տեղափոխվել ՀՀ 7 քաղաքացիներ.
1. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.: