Պորտուգալիան ձեռք է բերել ֆինանսական անկախություն
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Պորտուգալիան լքել է ԵՄ-ի ու ԱՄՀ-ի կողմից ֆինանսական օգնության ծրագրերը, որոնց ընդհանուր առմամբ հատկացվել է 78 միլիարդ եվրո: Ձևականորեն դա նշանակում է երկրի ֆինանսական ինքնուրույնության հաստատում:
Սակայն Պորտուգալիայի կառավարությունը զգուշացրել է, որ բարդ ժամանակները դեռ չեն անցել, և որ պետք չէ ընկնել խանդավառության գիրկը: Պորտուգալիայի խորհրդարանի հետ կապերի գծով նախարար Լուիշ Մարկեշ Գեդեշը հայտարարել է, որ իրենք պետք է պահպանեն խիստ միջոցներ, որպեսզի չկրկնվեն անցյալի սխալները:
Երեք տարի Պորտուգալիան գտնվել է ֆինանսական խորը ճգնաժամի մեջ, և ֆինանսական աջակցություն է ստացել ԵՄ-ի ու ԱՄՀ-ի խոշորամասշտաբ ծրագրերի շրջանակներում: Դրա դիմաց Պորտուգալիան պարտավորվել է պահպանել տնտեսական կոշտ միջոցներ:
Կրճատվել է երկրի բնակիչների աշխատավարձն ու թոշակը, բարձրացվել են հարկերը: Պորտուգալիան դարձավ վարկատուների սահմանած ժամկետում ֆինանսական օգնության ծրագրերից դուրս եկած երկրորդ երկիրը: 2013 թվականի վերջին նմանատիպ առաջին երկիր դարձավ Իռալանդիան: