ԿԺԴՀ-ը Ճապոնիային մեղադրել է աշխարհին տիրելու վաղեմի երազանքն իրագործելու փորձի մեջ
Հյուսիսկորեական «Նոդոն Սիմնուն» թերթի փոխանցմամբ` ԿԺԴՀ-ը երեկ էքսպանսիոնիստական հավականություններ է որակել Ճապոնիայի մտադրությունները` կապված երկրի զինված ուժերին հավաքական պաշտպանությանը մասնակցելու թույլտվություն տալու հետ:
Կառավարամետ թերթն ընդգծել է, որ անկասկած է, որ դա կլինի օտար երկրներ ներխուժելու Ճապոնիայի առաջին քայլը` վաղեմի երազանքին` աշխարհին տիրելուն, հասնելու համար:
Թերթը գրում է, որ Ճապոնիան, փորձելով փոխել իր «պացիֆիստական» սահմանադրությունը, մոռանում է սեփական ռազմական անցյալի մասին, և եթե երկիրն ընթանում է միլիտարիզմի ճանապարհով, ապա միջազգային հանրությունը վերջին հաշվով երես կթեքի նրանից:
Նախօրեին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաստատել էր գործող Սահմանադրության վերանայման կառավարության կուրսը: Ուղղումները երկրին պետք է թույլ տան մասնակցել հավաքական ինքնապաշտպանությանը: Միևնույն ժամանակ բացառվելու է արտերկրի զինված հակամարտություններին Ճապոնիայի մասնակցելը: