Բաժիններ՝

Նախագահական ընտրություններից հետո Ուկրաինան կներկայացնի ԵՄ-ին անդամակցելու հայտ. Տիմոշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ մայիսի 25-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններից հետո Ուկրաինան պետք է ներկայացնի ԵՄ-ին անդամակցելու հայտ:

Տիմոշենկոն ընդգծել է, որ նախագահական ընտրություններից հետո երկրում պետք է անցկացվի նաև հանրաքվե` հավաքական անվտանգության համակարգերին, այդ թվում նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի մասնակցության մասին.

«Մենք ուժ ենք, մենք ժողովուրդ ենք, մենք եվրոպական երկիր ենք, և մեզ անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ում հետ ենք լինելու. կա´մ ժողովրդավարական աշխարհի հետ, կա´մ էլ հետխորհրդային կայսրության հետ:

Ես կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո այդպիսի հանրաքվեն մեր ռազմավարական ապագան հստակ կորոշի բազմաթիվ տասնամյակներ, հնարավոր է` նաև ավելի շատ: Վստահ եմ, որ նախագահական ընտրություններից հետո հայտ կներկայացվի ԵՄ-ին անդամակցելու մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս